Արցախի պետական համալսարան

ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Ակադեմիկոս Մ. Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնը Արցախի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հետ համագործակցության շրջանակում մեկնարկում են առցանց տեսագործնական դասընթացներ: Առցանց դասընթացի առաջին հանդիպումը կայացավ այսօր, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ուսանողներ, դասախոսներ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տեսագործնական դասընթացի կարևորությունը, նախանշվել թեմատիկ ուղղվածությունը, հստակեցվել թեմաները:
Դասընթացին դասախոսությամբ հանդես կգան դասախոսներ, հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանը «Հոգեկան առողջության հիմնախնդիրը. տեսագործնական մոտեցումներ» թեմայով, հ.գ.թ., պրոֆեսոր Մելս Մկրտումյանը՝ «Հետվնասվածքային վիճակների հոգեբանական ուղեկցում և վերահսկում», հ.գ.թ., դոցենտ Արմինե Ղազարյանը՝ «Բնավորության շեշտվածությունը հոգեկան առողջության համատեքստում», հ.գ.թ. Անի Ավագյանը՝ «Հոգեբանական աշխատանքը երեխաների հետ՝ հարազատի կորստի հոգետրավմայի դեպքում, հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Մկրտումյանը՝ «Հոգեբանական անվտանգություն, տեսագործնական մոտեցումներ», հ.գ.թ. Անի Խուդոյանը՝ «Զարգացնող ալբոմներով աշխատանքը աուտիկ սպեկտորի խանգարումներով երեխաների հետ» թեմաներով: