Արցախի պետական համալսարան

«Ուսանողական գարուն» փառատոնի հերթական միջոցառումը ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում էր:

Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։
Ուսանողները հանդես եկան ազգագրական պարերով, երաժշտական կատարումներով, ներկայացրին ուսանողական կյանքն արտացոլող տեսանյութեր, բեմականացում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։
 
Ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Վահանյանի խոսքով՝ «Ուսանողական գարունը» ԱրՊՀ դահլիճը երկար դադարից հետո ողողել է ուսանողական, մշակութային ակտիվ շնչով։ Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը՝ ՈւՀՏԱԿ բաժնի աջակցությամբ, ջանքեր չի խնայել՝ միջոցառման կազմակերպման համար։
 
«Սա այն կարևոր միջոցառումներից է, որ միավորում է համալսարանական կառույցի ողջ անձնակազմին և ուսանողությանը մեկ գաղափարի շուրջ` ապրել և ապրեցնել Արցախը նաև այսպիսի մշակութային միջոցառումներով», -նշել է Մարիամը:
 
Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, գոհունակություն հայտնելով միջոցառումից, շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակից ուսանողներին և կազմակերպիչներին։