Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 15-ին  ԱրՊՀ-ում տեղի է ունեցել պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն  Վարդանյանը, Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, համալսարանականներ:
Նոյեմբերի 11-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կազմակերպվել է հանրապետական ուսանողական գիտաժողով, որին հեռավար եղանակով մասնակցել են նաև ԱրՊՀ ուսանողները։    
Ամեն տարի նոյեմբերի 10-ին նշվում է հաշվապահների միջազգային օրը։ Ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղ-մրցույթ Ֆինանսներ կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնակցությամբ։ Հրավիրվել են ինչպես ԱրՊՀ հաշվապահության բաժնի աշխատակիցներ, այնպես էլ՝ դասախոսներ և ոլորտի ներկայացուցիչներ։
Նոյեմբերի 11-ին Արցախի պետական համալսարան են այցելել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները և կազմակերպել կրթական հիմնադրամի մասին իրազեկող միջոցառում՝ խաղաղային բաղադրիչով։
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան Վոլոդյա Միրզոյանը հանդես է եկել 2021-2022 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին հաշվետվությամբ: Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամներ:
Նոյեմբերի 2-ց 11-ը Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Թումանյանը: ԱրՊՀ այցելելու և դասախոսություններով հանդես գալու նախաձեռնությունը Լ. Թումանյանինն է, ով վերջերս Արցախի Հանրապետությունում կայացած «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում Արցախում էր և ցանկություն էր հայտնել ԱրՊՀ-ում դասախոսություններ վարել հայագիտական թեմաներով, ինչին ընդառաջել էր ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Նոյեմբերի 10-ին տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի կողմից Խնայողության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել։ Արդեն 7-րդ տարին է՝ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է հասարակության մեջ ֆինանսական գրագիտություն սերմանող ինֆորմատիվ, ուսուցողական ծրագիրը։
Արցախի պետական համալսարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծրագրավորման օլիմպիադա, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների աշակերտներ: Ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանի խոսքով՝ օլիմպիադայի կազմակերպումը միտված է բուհ-դպրոց համագործակցության ամրապնդմանը, հանրության շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունն ավելացնելուն:
Նոյեմբերի 9-ին և 10-ին ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շ. Սաղյանը հայոց լեզու և գրականություն կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար անց է կացրել գիտագործնական դասախոսություններ՝ «Հաղորդակցման հմտություններ» խորագրով: Դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվել այն բաղադրիչներին, որոնք նպաստում են հաղորդակցման հմտությունների առաջացմանը, քննվել են բարոյահոգեբանական ինքնահաղթահարման հարցեր՝ շփոթմունքի, լարվածության վերացման առումով:
Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել  ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկանի պաշտոնակատար Շահեն Այդինյանը ներկայացրել է 2021-2022 ուստարվա ընթացքում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամներ: Դեկանը ներկայացրել է ֆակուլտետի կառուցվածքը և կառավարման համակարգը, հաշվետու տարում կրթական գործունեության կազմակերպումը, իրականացված գիտամեթոդական և մեթոդական աշխատանքը, ուսանողների հետ աշխատանքը և արտալսարանային գործունեությունը, միջբուհական և այլ համագործակցության ուղղությամբ կյանքի կոչված ծրագրերը: