Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 9-ին և 10-ին ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շ. Սաղյանը հայոց լեզու և գրականություն կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար անց է կացրել գիտագործնական դասախոսություններ՝ «Հաղորդակցման հմտություններ» խորագրով: Դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվել այն բաղադրիչներին, որոնք նպաստում են հաղորդակցման հմտությունների առաջացմանը, քննվել են բարոյահոգեբանական ինքնահաղթահարման հարցեր՝ շփոթմունքի, լարվածության վերացման առումով:

«Հայոց լեզու և գրականություն կրթական ծրագրի ուսումնառողների համար հաղորդակցման հմտությունները նախ և առաջ պահանջված են մասնագիտական ապագա գործունեության ոլորտում: Այդ իսկ պատճառով նախատեսվում է դասախոսություններն անցկացնել պարբերաբար»,-նշել է Շ. Սաղյանը: