Արցախի պետական համալսարան
Ամեն տարի նոյեմբերի 10-ին
նշվում է հաշվապահների միջազգային օրը։
Ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղ-մրցույթ Ֆինանսներ կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնակցությամբ։ Հրավիրվել են ինչպես ԱրՊՀ հաշվապահության բաժնի աշխատակիցներ, այնպես էլ՝ դասախոսներ և ոլորտի ներկայացուցիչներ։
Խաղ-մրցույթն ընթացել է երեք փուլով, որի ընթացքում իրար են հաջորդել մասնագիտական հարցերը, տնտեսագիտական ալիասն ու խաղ-խաչբառը։
Ի ցույց դնելով իրենց մասնագիտական գիտելիքները՝ առաջին տեղը զբաղեցրել է «Գուդվիլ» թիմը, որին էլ հաջորդել են «331» և «Աուդիտ» թիմերը։
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանի խոսքով՝ նման միջոցառումները հետաքրքրական են նրանով, որ նշվում են մասնագիտական տոն օրերը և սկսնակ մասնագետները հնարավորություն են ունենում մրցել ու քննարկումներ ունենալ ավագ մասնագետների կողքին։