Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 11-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կազմակերպվել է հանրապետական ուսանողական գիտաժողով, որին հեռավար եղանակով մասնակցել են նաև ԱրՊՀ ուսանողները։
 
 
ԱրՊՀ ուսանողներ Արա Սարգսյանը, Ռուզաննա Սահակյանը, Շուշան Դաշյանը և Աստղիկ Ղարամյանը զեկուցումներով հանդես են եկել իրավագիտության, մաթեմատիկայի և կենսաբանության մասնախմբերում։
Ուսանողների խոսքով՝ նմանօրինակ միջոցառումներին ակտիվ մասնակցությունը կարևոր է հատկապես միջբուհական կապերը ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ուսանողների գիտական աշխարհայացքը ընդլայնելու տեսանկյուններից։