Արցախի պետական համալսարան
Օրերս ԱրՊՀ մի խումբ ակտիվ ուսանողներ, ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի ղեկավարությամբ, այցելել են Պատարա գյուղի մերձակայքում գտնվող ԱրՊՀ ուսումնական տարածք: Ուստարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներում աջակցություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողները ԱրՊՀ ռեկտորի հրամանով խրախուսվել են պատվոգրերով և գրքերով:
Այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում ԱրՊՀ գրադարանը հիմնանորոգված նոր մասնաշենք տեղափոխելու ուղղությամբ: Աշխատանքներին ներգրավված են գրադարանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի, անձնակազմի սպասարկման բաժինների աշխատակիցները, ԱրՊՀ ուսանողները:
Հունիսի 3-ին Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին հոգեբաններ, դասախոսներ, «Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտներից ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ներկաները լսել են ուսումնական տարվա ընթացքում հոգեբանական կենտրոնի կողմից կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն, քննարկել խնդիրները, նախանշել անելիքները:
Հունիսի 2-ին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդիպել է հեռակա ուսուցման համակարգում սովորող մի խումբ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում պրոռեկտորը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ուսումնական գործընթացին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, երկրի ներկա վիճակին ու ապագայի տեսլականին:
ԱրՊՀ-ում հերթական բաց դասախոսությունն է վարել ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը: Դասախոսության թեման էր «Շփվել այնպես, որ քեզ ճիշտ հասկանան», որի ընթացքում բանախոսը ներկայացրել է շփում հասկացությունը, տեսակները, խնդիրները, դրանց լուծման մեթոդները, արդյունավետության հասնելու ուղիները:
Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ը կազմակերպվել է դասախոսությունների շարք, որը վարում էր միջազգային իրավունքի դոկտոր, Ph.D Գոռ Սամվել Մովսիսյանը։ Դասախոսությունների թեմաներն էին.  «Իրավունքի արդյունավետության և կարգավորման ազդեցության գնահատում» «Միջազգային իրավունքը գլոբալ էկոլոգիական կառավարման համատեքստում. ակնկալիքներ և արդյունքներ»։
Համագումարի ընթացքում ուսանողական ինքնավար կառույցները հանդես են եկել ուսատրվա ընթացքում կատարած աշխատանքի մասին հաշվետվություններով։ Աշխատանքները գնահատվել են բավարարար։
Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 26-ին ներկա է գտնվել մայր բուհի ուսանողական համագումարին, հանդես եկել ելույթով և պատասխանել ուսանողական ակտիվի հարցերին:
Արցախի պետական համալսարանում այս օրերին ընթանում են բակալավրիատի առկա համակարգի 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ փուլի ընթացիկ ստուգումները, որոնք մեկնարկել էին մայիսի 16-ից և կտևեն մինչև մայիսի 27-ը: Ինչպես տեղեկացնում է ԱրՊՀ ուսումնական աշխատանքների վերահսկման բաժինը, քննաշրջանն ընթանում է բնականոն հունով, սահմանված կարգին համապատասխան, որևէ էական խնդիր չի արձանագրվել, արձանագրված խնդիրները տեխնիկական բնույթի են եղել, որոնք տեղում լուծվել են համակարգչային սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից:
Մայիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ստորաբաժանումների պատասխանատուների հետ։ Պատվիրակության կազմում էին ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Գայանե Սարգսյանը, Լևոն Խաչատրյանը, գրանցմամ բաժնի պետ Շաղիկ Արծրունին։