Արցախի պետական համալսարան
Օրերս ԱրՊՀ մի խումբ ակտիվ ուսանողներ, ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի ղեկավարությամբ, այցելել են Պատարա գյուղի մերձակայքում գտնվող ԱրՊՀ ուսումնական տարածք:
Ուստարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներում աջակցություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողները ԱրՊՀ ռեկտորի հրամանով խրախուսվել են պատվոգրերով և գրքերով:

Ինչպես տեղեկացնում է ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը, նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու, և խրախուսվելու են տարբեր բնագավառներում ակտիվություն ցուցաբերող և հաջողություններ գրանցող ուսանողները։