Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ը կազմակերպվել է դասախոսությունների շարք, որը վարում էր միջազգային իրավունքի դոկտոր, Ph.D Գոռ Սամվել Մովսիսյանը։
Դասախոսությունների թեմաներն էին.
 «Իրավունքի արդյունավետության և կարգավորման ազդեցության գնահատում»
«Միջազգային իրավունքը գլոբալ էկոլոգիական կառավարման համատեքստում. ակնկալիքներ և արդյունքներ»։
Ինչպես տեղեկացրել է ԱրՊՀ իրավունքի ամբիոնը, առաջին դասախոսության շրջանակում հնարավորինս համապարփակ, բայց և ընդհանրական քննարկվել են իրավական ինստիտուտների և ընթացակարգերի արդյունավետության գիտական գնահատումները, մյուս կողմից՝ գործող կամ ընդունվելիք իրավական ակտերի ազդեցության գնահատումները գործնականում: Ընդ որում, քննարկման առանցքում եղել են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքի արդյունավետության և կարգավորման ազդեցության գնահատման օրինակներ:
Երկրորդ դասախոսության շրջանակում քննարկվել են քսանից ավելի միջազգային պայմանագրերի գրեթե կեսդարյա գործողության պրակտիկան. այդ պայմանագրերի ազդեցությունն ազգային իրավական համակարգերի վրա, դրանց գործողությամբ արձանագրված հիմնական հաջողությունները, ինչպես նաև միջպետական համագործակցության ամենասուր հակասությունները և միջազգային իրավունքի ձախողումները: