Արցախի պետական համալսարան
Այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում ԱրՊՀ գրադարանը հիմնանորոգված նոր մասնաշենք տեղափոխելու ուղղությամբ:
Աշխատանքներին ներգրավված են գրադարանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի, անձնակազմի սպասարկման բաժինների աշխատակիցները, ԱրՊՀ ուսանողները:
Նոր ուսումնականից ԱրՊՀ-ում կգործի նորարարական չափանիշներին համապատասխանող գրադարան, ինչը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
Առաջիկայում նախատեսվում է կատարել նաև արժեքավոր գրքերի թվայնացում, ներդնել «Կոհա» համակարգը, Հայաստանի ամերիկյան համալսարանում ԱրՊՀ գրադարանի աշխատակիցների հետ անցկացնել վերապատրաստման դասընթացներ: Արդիականացված գրադարանում կգործի էլեկտրոնային սպասարկման համակարգ: