
ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը նոյեմբերի 25-ին անց է կացրել խորհրդակցություն համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ: Խորհրդակցության նպատակն էր քննարկել և մշակել կանոնակարգ, որով հստակ կսահմանվեն դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ստորաբաժանումների աշխատողների կատարած աշխատանքի գնահատման չափանիշները, մեխանիզմները, և ըստ այդմ էլ՝ լավագույն աշխատողները տարվա վերջում կխրախուսվեն հավելավճարով:
25 Նոյեմբեր 2021

Նիդեռլանդներում բնակվող մեր հայրենակից, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բաղդասարյանը այսօր՝ նոյեմբերի 20-ին, Zoom հարթակի միջոցով հանդես է եկել «Առողջության բաղադրիչները և արտաքին միջավայրի ազդեցությունը» թեմայով դասախոսությամբ, որին մասնակցել են 80-ից ավելի ուսանողներ, դասախոսներ և հոգեբաններ Արցախից:
22 Նոյեմբեր 2021

Նոյեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը առցանց հանդիպում է ունեցել Հայագիտական Ուսմանց Ընկերության անդամների հետ և հանդես եկել «Արցախի պետական համալսարան․ անցյալը, ներկան և ապագան» թեմայով բանախոսությամբ։
22 Նոյեմբեր 2021

Հոկտեմբերի վերջին օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես խնայողությունների համաշխարհային օր: Օրն առիթ է՝ հանրության ուշադրությունը հրավիրելու սեփական առողջության, իրերի, բնական ռեսուրսների նկատմամբ և դրսևորել դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք: Ամեն տարի ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնը ուսանողության և ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ կազմակերպում է միջոցառում: Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Մելքումյանի նախաձեռնությամբ այս տարի միջոցառումը կազմակերպվեց առցանց եղանակով՝ վեբինար-քննարկման ձևաչափով, որին մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ Քաջիկ Խաչատրյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:
19 Նոյեմբեր 2021

Սիրելի՛ ուսանողներ,
Այսօր առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու ուսանողության դերը և գնահատանքի խոսքեր ասելու ձեզ։ 44-օրյա պատերազմը ապացուցեց, որ այսօրվա ուսանողը հայրենիքի արժանի զավակն է, ազգային ճշմարիտ արժեքներ ունեցող հայրենասեր քաղաքացի և համամարդկային արժեքներ կրող անհատ։ Պատերազմի օրերին մեր տղա ուսանողները շտապեցին առաջնագիծ՝ զենքով պաշտպանելու հայրենիքը, իսկ աղջիկները՝ կամավորագրվեցին թիկունքային աշխատանքներին։ Ցավոք, ունեցանք կորուստներ և վիրավորներ․․․Մեր 26 ուսանողներ հանուն հայրենիքի պաշտպանության դարձան անմահ հերոսներ՝ հավերժ մնալով ուսանող, բայց մարդկությանն ու աշխարհին տալով կյանքի մեծագույն դասը։ Հավերժ փառք ու պատիվ նրանց և երախտագիտություն ու խոնարհում նրանց ծնողներին։
17 Նոյեմբեր 2021

Համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված` ԱրՊՀ-ում, համաձայն ռեկտորատի որոշման, ուսումնական գործընթացը նոյեմբերի 8-ից պարտադիր կազմակերպվում է հեռավար եղանակով, իսկ որոշ դասընթացների մասով գործընթացը սկսվել էր դեռ ավելի վաղ:
11 Նոյեմբեր 2021

Հարգելի՛ դասախոսներ, գիտնականներ,
Շնորհավորում եմ Ձեզ՝ գիտության միջազգային օրվա առթիվ:
Գիտությամբ զբաղվելը բոլոր ժամանակներում, առավել ևս մեր օրերում, առաքելություն է և նվիրում՝ աշխատանք լինելուց զատ: Արցախի Հանրապետության մտավոր այն սերուցքը, որն իր համար որպես կյանքի առաքելություն է ընտրել գիտության ուղին, այսօր իր գործունեությունը շարունակում է՝ ամեն օր, ամեն ժամ նպաստ բերելով Արցախն ապրեցնելուն և գիտակրթական բնագավառի կենսունակությունն ապահովելուն:
10 Նոյեմբեր 2021

Նոյեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանը համալրվել է նոր գրքերի խմբաքանակով: Նվիրատուն այս անգամ Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ, դոկտոր Բարլո Տէր-Մկրտչեանն է:
09 Նոյեմբեր 2021

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված` ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու մասին հարցն էր:
Ռեկտորատը որոշեց նոյեմբերի 8-ից ուսումնական գործընթացը պարտադիր կազմակերպել հեռավար ուսուցման եղանակով: Դասընթացները իրականացնել ըստ գործող դասացուցակի և գրանցել մատյաններում:
Ֆակուլտետների դեկաններին, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնին և որակի ապահովման կենտրոնին հանձնարարվեց` վերահսկել դասընթացները հեռավար ուսուցման եղանակով իրականացնելու գործընթացը:
09 Նոյեմբեր 2021

«Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում բացվել է տարածաշրջանային լեզուների ուսուցման կենտրոն։
Կարօ Կարապետեանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, այսօր պաշտոնապես իր դռներն է բացել սովորողների համար։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կարօ Կարապետեանի տիկնոջ՝ Վարդուկ Կարապետեանի և զավակների(տէր և տիկին Մեղրի և Պէտի Աուտիշ, զաւակը՝ Վանի, Աբօ Կարապետեան, Ուռի Կարապետեան) ու Genesis Armenia-ի ջանքերով։
03 Նոյեմբեր 2021