Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շ. Սաղյանն անց է կացրել գիտական սեմինար հայոց լեզու և գրականություն կրթական ծրագրի ուսումնառողների համար՝ «Հանրային խոսքի խնդիրները. բարոյահոգեբանական ինքնահաղթահարում» թեմայով:

 

Սեմինարի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հռետորական վարպետության ատրիբուտներից մեկի՝ շփոթմունքի, լարվածության վերացման՝ բարոյահոգեբանական կայունության ձեռքբերման մեխանիզմներին: Դրանց մեջ կարևորվում են փորձի ձեռքբերման, իրավիճակի համարժեք գնահատականի, սեփական հնարավորությունների գերագնահատման, անմիջական պարզ խոսքի հնարավորությունների թերագնահատման բաղկացուցիչները: