Արցախի պետական համալսարան

Ուսումնական տարվա ընթացքում հասարակական ակտիվություն ցուցաբերած ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելել են Գանձասարի վանական համալիր։ Ինչպես տեղեկացնում է ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժինը, այցը ուսանողներին խրախուսելու նպատակ ուներ։ Նմանատիպ պատմաճանաչողական այցերը շարունակական բնույթ կունենան՝ ուսանողների համալսարանական առօրյան դարձնելով հետաքրքիր ու հիշարժան։