Արցախի պետական համալսարան

Մայիսի 16-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ռուսաց լեզուն՝ որպես մշակույթի լեզու» խորագրով օլիմպիադա, որին մասնակցել են Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 9-10-րդ դասարանների չորս տասնյակ աշակերտներ։

 
ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանի խոսքով՝ օլիմպիադայի նպատակն էր նպաստել բուհ-դպրոց համագործակցության ակտիվացմանը, դպրոցականների շրջանում ռուսաց լեզվի հանդեպ հետաքրքրության զարգացմանը, նոր գիտելիքների փոխանցմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման հարցում ուղղորդմանը։
Օլիմպիադայի արդյունքներն առաջիկայում կստուգվեն և կամփոփվեն։ Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն բուհի կողմից։