Արցախի պետական համալսարան

Պարգևատրվել են ԱրՊՀ-ում «Հայոց պատմություն»-ից կայացած օլիմպիադայի 2-րդ փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները: Օլիմպիադան կազմակերպել էր պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնը՝ ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի նախաձեռնությամբ:

 
«Աշակերտները մեծ ակտիվություն են ցուցաբերել: Օլիմպիադայի արդյունքները գնահատում եմ գոհացուցիչ, քանի որ մասնակիցների մեծ մասը բարձր ցուցանիշներ են արձանագրել՝ ըստ դասարանների: Օլիմպիադան նպաստում է նաև միասնական քննություններին նախապատրաստելուն, քանի որ աշակերտները ծանոթացել են և՛ թեստային համակարգին, և՛ ինքնաստուգման փուլ էր»,-նշել է Ն. Սարումյանը՝ հավելելով, որ աշակերտները կարևորում են առարկան և գիտակցում, որ անհրաժեշտ է համալսարան ընդունվելու համար պատրաստվել բուհին ներկայացվող պահանջներին:
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով: Օլիմպիադայի արդյունքները՝ ըստ միավորների՝ ստորև⤵️