Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին տեղի է ունեցել Արցախ-Հայաստան-Կանադա առցանց հանդիպում-դասախոսություն՝ «Հետտրավմային աճ» թեմայով, որը վարել են Կանադայի Մոնթրեալի ՄըգԳիլլ համալսարանի պրոֆեսոր, հոգեբույժ Ռիթա Սուլահյան -Կույումջյանը, ՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Անի Ազիզյանը։ Առցանց հանդիպմանը մասնակցում էին ԱրՊՀ «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող ուսանողներ, հոգեբան դասախոսներ։

ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի խոսքով՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կոնկրետ գործնական քայլերով համագործակցության ծավալման վերաբերյալ, որի նպատակը կլինի Արցախի բնակչության շրջանում անորոշության, ընկճվածության, հուսահատության հոգեվիճակների հաղթահարումը, սեփական հողում ապրելու և հանուն այդ ապրելու իրավունքի պայքարելու վճռականության ձևավորման ուղղությամբ: