Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 2-ին ԱրՊՀ ֆիզդաստիարակություն և ՆԶՊ ամբիոնի, ՈՒՀՏԱԿ բաժնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկել է վոլեյբոլի աղջիկների մրցաշարը, որին մասնակցում են ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների թիմերը։ Մրցաշարը կարևորել և թիմերին ողջունել են ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ֆիզդաստիարակության և ՆԶՊ ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանը։
Նոյեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպել է ԱՀ ԿԳՄՍՆ լեզվի տեսչության պետ, բ.գ.թ., դոցենտ Արտակ Ղուլյանը: Հանդիպման ընթացքում Ա. Ղուլյանն անդրադարձել է մայրենի լեզվի առջև ծառացած խնդիրներին, այդ խնդիրները հաղթահարելու ուղիներին, ընդգծել լեզուն անաղարտ պահելու անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել սպորտային ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա ACM ICPC մրցույթի Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ԱՀ և ՀՀ համալսարանների թիմերը: Մրցույթին մասնակցել է նաև ԱրՊՀ թիմը և գրանցել լավագույն արդյունքներ:
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցության և կանխարգելման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը և բաժնի աշխատակից Ալիսա Սարգսյանը Արցախի պետական համալսարանում հանդիպել են «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսություններով:
Հոկտեմբերի 31-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսերի ուսանողների հետ և ներկայացրել ծրագրի առաքելությունը, դիմելու կարգն ու հետագա գործունեությունը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:
Հոկտեմբերի  28-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որը նախագահում էր ռեկտոր Արմեն Սարգսյանը:  Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԱրՊՀ գիտական խորհրդի կազմում և գիտական խորհրդին կից գործող  համապատասխան մշտական հանձնաժողովում փոփոխություն կատարելուն, որը ներկայացրեց ռեկտոր Ա. Սարգսյանը: Գիտխորհուրդը  ի գիտություն ընդունեց 2022-2023 ուտարվա ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ ընտրված Աշխեն Ասրյանի անդամակցությունը գիտխորհրդին և գիտխորհրդին կից գործող համապատասխան մշտական հանձնաժողովի կազմին:   
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոռեկտորներ Վալերի Ավանեսյանի և Գեորգի Սահակյանի հետ միասին այսօր մասնակցել է Գորիսի պետական համալսարանում մեկնարկած «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով երկրորդ հանրապետական գիտաժողովին՝ նվիրված բուհի հիմնադրման 55-ամյակին։ Իր ողջույնի խոսքում ԱրՊՀ ռեկտորը կարևորել է Գորիսի պետական համալսարանի հետ համագործակցությունը՝ մասնավորապես նշելով. «Մեծ է մեր երկու բուհերի համագործակցության դերն ու նշանակությունը ոչ միայն Արցախ-Սյունիք գիտակրթական փոխգործակցությունն ամուր պահելու, այլ նաև՝ մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման համար ուղիներ նախանշելու տեսանկյունից:
Ավարտվեց Արցախի պետական համալսարանում հոկտեմբերի 25-ից մեկնարկած «Կրթության որակի բարելավման հոգեբանական հիմքերը» խորագրով հատուկ դասընթացը, որին մասնակցել են մանկավարժներ, հոգեբաններ, ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ, մեթոդիստներ: Դասընթացը կազմակերպել էր ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը «Էրուդիցիա» գիտահետազոտական-վերլուծական կենտրոնի հետ համատեղ, դասախոսությունները վարել են ԱրՊՀ դասախոսներ հ.գ.թ., պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, հ.գ.թ. Արայիկ Ֆիրյանը, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը, ավագ դասախոսներ Արմինե Ալոյանը, Ռոզա Աղաջանյանը, Ռոզալիա Հարությունյանը, դասախոս Իննա Մկրտչյանը:
Հոկտեմբերի 27-ին Արցախի պետական համալսարան են այցելել «Իմպուլս մենեջմենթ քոմփանի»-ի ներկայացուցիչներ Անի Ավանեսովան, Անի Հովհաննիսյանը, Ալիկ Օրդյանը և հանդիպում ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։ «Իմպուլս»-ը ներդրումային ֆոնդերի կառավարող ընկերություն է, որի ռազմավարությունն է կատարել ներդրումներ քաղաքների և համայնքների համալիր զարգացման մեջ: «Իմպուլս»-ի ծրագրերից է նաև Go To Dili զբոսաշրջային կազմակերպությունը, որի գործունեությունն այսօր ԱրՊՀ ուսանողներին են ներկայացրել «Իմպուլս»-ի ներկայացուցիչները։
Հոկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ-ի, Արցախի, ՌԴ-ի, Ուկրաինայի գիտակրթական հաստատություններից։