Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 2-ին ԱրՊՀ ֆիզդաստիարակություն և ՆԶՊ ամբիոնի, ՈՒՀՏԱԿ բաժնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկել է վոլեյբոլի աղջիկների մրցաշարը, որին մասնակցում են ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների թիմերը։ Մրցաշարը կարևորել և թիմերին ողջունել են ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ֆիզդաստիարակության և ՆԶՊ ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանը։

Նրանք կարևորել են սպորտային միջոցառումներին ուսանողների մասնակցության անհրաժեշտությունը և երիտասարդության կայնքում դրանք պարբերաբար դարձնելը՝ մասնակիցներին մաղթելով առողջ մրցակցություն։
Մրցաշարը կշարունակվի առաջիկա 10 օրերի ընթացքում։ Հաղթողները կպարգևատրվեն համալսարանի կողմից։