Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ-ի, Արցախի, ՌԴ-ի, Ուկրաինայի գիտակրթական հաստատություններից։

Արցախի պետական համալսարանից գիտաժողովին մասնակցել և լիագումար նիստում «44-օրյա պատերազմի մասնակիցների մոտ հետվնասվածքային սթրեսների հաղթահարման հիմնախնդիրը» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն է հայտնել հայ հոգեբաններին՝ մասնագիտական կարողությունները գործնակում իմի բերելու և, անկախ սրթեսային իրավիճակից, համապատասխան խմբերին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։ Նա գիտաժողովը կարևորել է գիտապրակտիկ տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ հրապարակված աշխատանքները հետագայում անհրաժեշտ օժանդակություն կլինեն հենց մասնագետների համար։
Սրբուհի Գևորգյանի դիտարկմամբ՝ պատերազմը առավելապես սոցիալ-հոգեբանական երևույթ է․ «Մենք գործ ունենք հետպատերազմյան երևույթների հետ․ կա անձ-խումբ-հասարակություն համարժեքության վերականգնման խնդիր։ Մասնագիտական գործունեություն ծավալելու տեսանկյունից հոգեբանական լուրջ հիմնավորումներ են պետք բանակում մարտական ոգին բարձրացնելու համար․սա առաջնային անհրաժեշտություն է»։
Գիտաժողովի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց գիտահետազոտական աշխատանքները, ծավալվել է շահագրգիռ քննարկում։