Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի  28-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որը նախագահում էր ռեկտոր Արմեն Սարգսյանը: 

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԱրՊՀ գիտական խորհրդի կազմում և գիտական խորհրդին կից գործող  համապատասխան մշտական հանձնաժողովում փոփոխություն կատարելուն, որը ներկայացրեց ռեկտոր Ա. Սարգսյանը: Գիտխորհուրդը  ի գիտություն ընդունեց 2022-2023 ուտարվա ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ ընտրված Աշխեն Ասրյանի անդամակցությունը գիտխորհրդին և գիտխորհրդին կից գործող համապատասխան մշտական հանձնաժողովի կազմին:   

Օրակարգի հաջորդ հարցով ֆակուլտետների դեկանները ներկայացրին ամփոփ տեղեկատվություն   2022-2023 ուսումնական տարվա առաջին ընթացիկ ստուգումների ընթացքի մասին: Համաձայն տեղեկատվության՝ ստուգումներն անցնում են բնականոն հունով, առանց էական խնդիրների ու խոչընդոտների:

Օրակարգային հաջորդ հարցը 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվությունների ներկայացման մասին էր: Ռեկտոր Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են անցած ուստարում համալսարանի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունների ներկայացման գործընթացը, սահմանվեց վերջնաժամկետ՝ հաշվետվությունների ներկայացման համար, որը գիտխորհուրդն ընդունեց ի գիտություն:

Գիտխորհուրդը քննարկեց  և հաստատեց նաև 2013թ.  դեկտեմբերի 25-ի N13 Լ որոշման (Ընթացակարգ «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման) մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ևս ներկայացրեց ռեկտոր Ա.Սարգսյանը: