Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցության և կանխարգելման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը և բաժնի աշխատակից Ալիսա Սարգսյանը Արցախի պետական համալսարանում հանդիպել են «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսություններով:

 
Դասախոսությունները վերաբերում էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են զինված ընդհարումների ժամանակ լրագրողների իրավական պաշտպանությունը, մարդասիրական խնդիրների լուսաբանումը: Բանախոսները ուսանողներին են ներկայացրել նաև ԿԽՄԿ գործունեությունը, առաքելությունը, մանդատը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ ԱրՊՀ այցելելու և արդիական թեմաներով դասախոսություններով հանդես գալու համար՝ կարևորելով ԿԽՄԿ հետ ԱրՊՀ համագործակցությունը և ընդգծել այդ համագործակցության անհրաժեշտությունն ու շարունակականությունը: