Արցախի պետական համալսարան
Միջբուհական համագործակցության շրջանակում ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ «Ֆինանսներ» 2-րդ կուրսում «Կորպորացիաների շահութաբաժնային քաղաքականությունը» թեմայով առցանց դասախոսությամբ հանդես է եկել ՀՊՏՀ Ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Սրբուհի Իսրայելյանը։ Դասախոսությունը «Կորպորատիվ ֆինանսներ» դասընթացից էր (դասընթացավար՝ տ․գ․թ․, ավագ դասախոս, Ա․Ա․Ալեքսանյան)։
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» կրթական ծրագրի 1֊ին կուրսի ուսանողները մարտի 8-ի կապակցությամբ կուրսղեկ Ռ. Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպել են միջոցառում՝ «Կանանց իրավունքների պաշտպանությունը» խորագրով։ Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել թեմատիկ զեկուցումներով։
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով հերոսաբար նահատակված ոստիկանների հիշատակին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է միջոցառում։ Միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած հերոսների։
Մարտի 7-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկել է պարգևատրման արարողությամբ։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «ԼՂՀ վաստակավոր մանկավարժ»-ի պատվավոր կոչման է արժանացել ԱրՊՀ երկարամյա վաստակ ունեցող դասախոս Վարդուհի Գաբրիելյանը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար:
Մարտի 7-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ուսանողական խորհրդի լիագումար նիստ, որին ներկա էր նաև ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը։ Նիստի օրակարգում բնագիտական, բանասիրական, տնտեսագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների առաջադրած ուսանողներին ԱրՊՀ խորհրդի անդամ ընտրելու հարցն էր։
Արձագանքելով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի՝ կամավորական խմբեր ձևավորելու և պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանն աջակցելու կոչին՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 6-ին, հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուներ:
Մարտի 2-ին բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում ՈՒԽ, ՈւԳԸ ու պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ հետ համատեղ կազմակերպվել է այցելություն Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոց։
Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները փորձուսուցման շրջանակում միջոցառում են կազմակերպել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար մեկ դպրոցում։ Գրական-գեղարվեստական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով, երգ ու պարով։ Միջոցառումը նախաձեռնել են ուսանողուհիներ Հասմիկ Ավանեսյանը և Սյուզաննա Սահակյանը։ Նրանց խոսքով՝ առիթը գարնանամուտն էր։
Հարգարժա’ն պարոն Ներսիսյան Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակվելու կապակցությամբ։ Դատախազության համակարգում իրականացրած Ձեր երկարամյա գործունեության արդյունավետությունը, օրենքի, օրինապաշտության և արդարության գերակայության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը ակնառու են, որոնք տեսանելի են նաև մեզ, մասնավորապես՝ Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանողներին ու դասախոսներին՝ ԱրՊՀ-ում Ձեր դասավանդելու տարիներին, որի արդյունքում վաստակել եք Ձեր բազմաթիվ ուսանողների սերն ու հարգանքը։
Մարտի 1-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի, ուսանողական գիտական ընկերության և ՈՒԽ մարտական ակումբի համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել գիտական ընթերցումներ`«Հոգեբանական իրավիճակը Արցախում հետպատերազմյան և շրջափակման պայմաններում» խորագրով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21