Արցախի պետական համալսարան

Մարտի 2-ին բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում ՈՒԽ, ՈւԳԸ ու պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ հետ համատեղ կազմակերպվել է այցելություն Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոց։

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ներակայացրել են դասախոսություն՝ 1988 թ. փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի կողմից Սումգայիթ քաղաքում իրականացրած ջարդերի, Բաքվի կոտորածների, Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության և հայատյացության դրսևորումների, ինչպես նաև էթնիկ զտումների վերաբերյալ։
«Շատ ենք կարևորում նման միջոցառումների իրականացումը դպրոցներում և հուսով ենք նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, որոնց շնորհիվ բուհ-դպրոց կապը առավել կամրապնդվի»,-նշել է ուսանողուհի Լուսինե Հարությունյանը։