Արցախի պետական համալսարան

Մարտի 1-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի, ուսանողական գիտական ընկերության և ՈՒԽ մարտական ակումբի համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել գիտական ընթերցումներ`«Հոգեբանական իրավիճակը Արցախում հետպատերազմյան և շրջափակման պայմաններում» խորագրով։

Միջոցառմանը մասնակցել են տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողներ։

«Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող ուսանողուհիներ Մարիաննա Ղահրամանյանը, Արևիկ Աբրահամյանը և Նինա Սարգսյանը ներկայացրել են Արցախում տիրող հոգեբանական իրավիճակի վերաբերյալ իրենց կատարած հետազոտությունները։