Արցախի պետական համալսարան
Հարգարժա’ն պարոն Ներսիսյան
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակվելու կապակցությամբ։
Դատախազության համակարգում իրականացրած Ձեր երկարամյա գործունեության արդյունավետությունը, օրենքի, օրինապաշտության և արդարության գերակայության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը ակնառու են, որոնք տեսանելի են նաև մեզ, մասնավորապես՝ Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանողներին ու դասախոսներին՝ ԱրՊՀ-ում Ձեր դասավանդելու տարիներին, որի արդյունքում վաստակել եք Ձեր բազմաթիվ ուսանողների սերն ու հարգանքը։
Արցախի համար դժվար ու բարդ այս իրավիճակում պատասխանատվություն և միաժամանակ առաքելություն է պաշտոն ստանձնելը, որը պահանջում է բոլորանվեր ծառայություն։ Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական կարողությունների, փորձի և մարդկային որակների շնորհիվ հաջողելու եք և պատվով ու արժանապատվությամբ եք շարունակելու հայրենիքի հանդեպ Ձեր նվիրյալ ծառայությունը նաև պետական նախարարի պաշտոնում։
Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ, դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք և արդյունավետ գործունեություն ի նպաստ մեր հայրենիքի բարօրության ու զարգացման։