Արցախի պետական համալսարան

Մարտի 7-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկել է պարգևատրման արարողությամբ։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «ԼՂՀ վաստակավոր մանկավարժ»-ի պատվավոր կոչման է արժանացել ԱրՊՀ երկարամյա վաստակ ունեցող դասախոս Վարդուհի Գաբրիելյանը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար:

ԱՀ նախագահի հրամանագիրը ներկայացրել և պատվավոր կոչումը հավաստող շնորհագիրը Վարդուհի Գաբրիելյանին է հանձնել ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը՝ շնորհավորելով նրան և բարձր գնահատելով Վ․ Գաբրիելյանի վաստակը և՛ հանրակրթական դպրոցում, և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդելու գործում։
Ռեկտոր Արմեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել և բարձր է գնահատել Վարդուհի Գաբրիելյանի մարդկային հատկանիշներն ու մասնագիտական կարողությունները՝ բնութագրելով նրան որպես ազնիվ, աշխատասեր, արդարամիտ, պարտաճանաչ և իր գործի նվիրյալ մասնագետ։
Գիտխորհրդի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2023-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը լիազոր մարմին ներկայացնելուն։ Հարցը ներկայացրել է ռեկտորը։ Գիտխոհուրդը քննարկել և հաստատել է հարցը։
Օրակարգի հաջորդ հարցերով ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը և դեկանները ներկայացրել են տեղեկատվություն 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների, 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի ընթացքի մասին։
Օրակարգի հաջորդ հարցով փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանը ներկայացրել է տեղեկատվություն ավարտական խմբերի փորձուսուցման մասին։
Այլ հարցերով գիտխորհուրդը քննարկել և տպագրության է երաշխավորել «Արցախի ժողովրդագիտությունը» հատորաշարի հերթական հատորը, հաստատել ԱրՊՀ ասպիրանտներ Հերմինե Արզումանյանի և Սոնա Մուսայելյանի կատարած անհատական-հետազոտական աշխատանքների պլանը։