Արցախի պետական համալսարան

Մարտի 7-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ուսանողական խորհրդի լիագումար նիստ, որին ներկա էր նաև ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը։ Նիստի օրակարգում բնագիտական, բանասիրական, տնտեսագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների առաջադրած ուսանողներին ԱրՊՀ խորհրդի անդամ ընտրելու հարցն էր։

ԱրՊՀ խորհրդի 28 անդամներից 7֊ը ուսանողներ են, ովքեր ընտրվում են ուսանողական խորհրդի լիագումար նիստում։
Ֆակուլտետների ուսանողական խորհուրդների կողմից առաջադրված թեկնածուներն էին բնագիտական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» 3֊րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Հովհաննեսի Աղաբաբյանը,
բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» 4֊րդ կուրսի ուսանողուհի Աննա Կարենի Մինասյանը,
տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» 3֊րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Արագածի Վահանյանը,
պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» 2֊րդ կուրսի ուսանողուհի Անի Հրայրի Աբրահամյանը։
Փակ քվեարկության արդյունքում կողմ ձայների գերակայությամբ բոլոր առաջադրված թեկնածուները ընտրվել են ԱրՊՀ խորհրդի անդամ և ներկայացվել լիազոր մարմնի հաստատմանը։
Իր շնորհավորական խոսքում պրոռեկտոր Վ. Յարամիշյանը ուժ և եռանդ է մաղթել, ընդգծել ու կարևորել նորընտիր կազմի պատրաստակամությունը ուսանողների շրջանում առաջացած խնդիրների, բողոքների, առաջարկների բարձրաձայնման հարցում, հայտնել իր և համալսարանի գոհունակությունը ՈՒԽ գործունեության նկատմամբ։