Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում այս օրերին աշխատանքներ են տարվում հեռավար ուսուցման նոր հարթակի ստեղծման ուղղությամբ: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱրՊՀ-ն համագործակցում է հարթակն արդյունավետ գործարկած  ՀՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ:
Հուլիսի 17-ին մեկնարկած ուսանողական նախաձեռնությունը մոտ օրերս ամփոփվել էր, և հավաքված բոլոր ծանրոցներն ու նամակները հասել են Այգեպարի փոքրիկներին։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ուսանողական խորհրդի և ՈՒՀՏԱ և Կ բաժնի համատեղ ջանքերով, որի շրջանակներում ակտիվ համագործակցել ենք ԵՊՀ ԻՄ ուսանողների հետ։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայտոսթյանին, որտեղ մասնավորապես ասված է.
Արդեն երկրորդ տարին է` ԱրՊՀ-ում իրականացվում է «Կենսաբանության արդիականացումն Արցախում» ծրագիրը: Ստեղծված և արդիական անհրաժեշտ սարքավորումներով վերազինված լաբորատորիան լիովին շահագործվել է ԱրՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, ինչը նպաստել է լաբորատոր պարապմունքների և ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի իրականացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի իրականացման մասին է մեր հարցազրույցը ծրագրի ղեկավար, կ.գ.դ., դոցենտ, ԱրՊՀ դասախոս Հասմիկ Գալստյանի հետ:
Հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Կարեն Աղաբեկյանը ԱրՊՀ-ում հանդիպել է «Իրավագիտություն» մասնագիտության մի խումբ շրջանավարտների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ դատախազության կադրային ռեզերվ ստեղծելը և ՀՀ դատախազության համակարգում աշխատանք առաջարկելը:
ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակի մրցույթ` մեկ տեղի համար:
Հուլիսի 2-ին ԱրՊՀ նախաձեռնությամբ կայացել է «Բարձրագույն կրթություն: Մարտահրավերներ և լավարկման ուղիներ» խորագրով վեբինար-քննարկում, որին մասնակցում էին ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատուներ, ուսանողներ:
Հունիսի 30-ին ԱրՊՀ –ում, օրենքով սահմանված կարգով, վաստակած հանգստի են ճանապարհել աշխատանքային տարիքը լրացած, ԱրՊՀ երկարամյա աշխատակիցներ Էվելինա Բարսեղյանին, Էլեոնորա Գրիգորյանին և Սոնյա Ջիվանյանին:
Հունիսի 29-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄ նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանը: Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը գիտխորհրդի կազմի անունից շնորհավորել է նորանշանակ նախարարին`մաղթելով արդյունավետ գործունեություն: Օրակարգի առաջին հարցով սահմանվել են ԱրՊՀ 2020-2021 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, հայցորդության ուսման վճարի տարեկան չափերը:
Սիրելի´ շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ  բոլորիդ` բուհն ավարտելու կապակցությամբ: Արցախի պետական համալսարանը եղել և մնում է մեր երկրի համար մասնագետներ պատրաստող այն դարբնոցը, որը մշտապես հպարտանալու առիթ է ունեցել իր թողարկած կադրերով: Համոզված եմ, որ Դուք ևս համալրելու եք մեր հանրապետության այն լավագույն մասնագետների շարքը, ովքեր իրենց մասնագիտական ներուժն ու կարողությունները ծառայեցնում են ի նպաստ մեր հայրենիքի բարօրության ու զարգացման: Ձեր կյանքի ճանապարհին մշտապես հիշեք, որ լավ մասնագետ լինելուց բացի պետք է նախ և առաջ լինել լավ մարդ, որովհետև բոլոր կոչումներն ու պաշտոնները ստորադասվում են մարդ կոչմանը: Լիահույս եմ, որ Ձեր մասնագիտական կարողությունների ու մարդկային որակների շնորհիվ կարողանալու եք կյանքում գտնել Ձեր տեղը:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21