Արցախի պետական համալսարան
Մեկնարկեց Արցախի պետական համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ամառային վրանային ուսանողական ճամբարը, որն անց է կացվում Պատարա գյուղի տարածքում։
Հաղթահարելով երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված առկա դժվարությունները, մոտ ութ տասնյակ ուսանողներ, պատասխանատուների ուղեկցությամբ, ճանապարհվեցին ճամբար՝ ամառային հանգիստն անցկացնելու արդյունավետ և հաճելի։
 
 
Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան Պատարայի գեղատեսիլ բնության գրկում վայելելու իրենց ամառային հանգիստը, ինչպես նաև մասնակցելու
- պաշտոնական հանդիպումների,
- հրատապ թեմաներով դասախոսությունների,
- բանավեճերի,
- քննարկումների,
- ճանաչողական արշավների,
- էքսկուրսիաների,
- մարզական,
- մշակութային ծրագրերի: