Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ ճամբարում օրերն անցնում են ակտիվ, հագեցած և հետաքրքիր։
Պատարայի հրաշալի բնության գրկում ուսանողները վայելում են իրենց հանգիստը, մասնակցում արշավների, մարզական խաղերի, իսկ երեկոներին ինտելեկտուալ խաղերն ու մշակութային ժամանցը շարունակվում են խարույկի շուրջ:
 
 
Առջևում կրթական ծրագրերն են՝ հանդիպումներ, դասախոսություն-քննարկումներ և այլն։
Մեր ճամբարականներին մաղթում ենք հաճելի և արդյունավետ օրեր։