Արցախի պետական համալսարան
Մայիսի 19-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանի նախաձեռնությամբ «Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն» դասընթացի շրջանակներում կազմակերպվել է գիտական սեմինար, որի ընթացքում բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները հանդես են եկել զեկուցումներով՝ անվանական, բայական և չթեքվող խոսքի մասերի համակարգերում առկա և գրական հայերենի նորմով հաստատված անկանոնությունների վերլուծությամբ:
Հաղթահարելով շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները՝ Արցախի պետական համալսարանում շարունակվում են մայիսի 15-ից մեկնարկած ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները: Համալսարանի 5 ֆակուլտետներում բակալավրիատի և մագիստրատուրայի 29 կրթական ծրագրերի գծով ընթանում են ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները, որոնց մասնակցում է բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 450 ուսանող: Գիտխորհրդի նիստի որոշման համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման ստուգումներին հեռավար մասնակցում են նաև շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ուսանողները:
ԱրՊՀ-ում մայիսի 15-ից մեկնարկել է գարնանային կիսամյակի երկրորդ փուլի ընթացիկ ստուգումների շրջանը: Ուսանողներն իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների, համապատասախան կանոնակարգերի մասին, այդ թվում նաև` քննասենյակի կարգապահական, բողոքարկման կանոններին:
ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի առաքելությունը պայմանավորված է ֆակուլտետի և համալսարանի որդեգրած ռազմավարությամբ, որը ենթադրում է կայուն մասնագիտական գիտելիքներով, հայրենասիրությամբ, ստեղծագործական մտածողությամբ, համամարդկային բարձր արժեքներով դաստիարակված անձի ձևավորումը։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գերխնդիրը նորագույն կրթական համակարգին ինտեգրվելն է՝ պահպանելով մեր ազգային դպրոցի լավագույն ավանդույթները, և արհեստավարժ, մրցունակ մասնագետների պատրաստումը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են հավաստագրերով և գրքերով։ Նման միջոցառումների կազմակերպումը ամրապնդում է բուհ-դպրոց համագործակցությունը, ինչպես նաև աշակերտների շրջանում մեծացնում առարկայի հանդեպ հետաքրքրությունն ու օգնում նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։
Մայիսի 15-ին Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է հանրապետական 12-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ներուժի բացահայտում» խորագրով: ՎՊՀ-ում կայացած գիտաժողովին հեռավար ձևաչափով մասնակցել են ԱրՊՀ 24 ուսանողներ, որոնք զեկուցումներով հանդես են եկել պատմության, իրավագիտության, բանասիրության, տնտեսագիտության, հոգեբանության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնախմբերում։
Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկել են ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։ Ըստ ԱրՊՀ ուսումնական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Իրենա Խաչատրյանի՝ 2022-2023 ուստարում Մայր բուհն ավարտում է շուրջ 450 ուսանող, որից բակալավրիատը՝ 365, իսկ մագիստրատուրան՝ 85 ուսանող:
ԱրՊՀ ուսանողների համար առցանց դասախոսությամբ հանդես է եկել ճանաչված հոգեբան,հ.գ.թ.,դոցենտ Կարինե Նալչաջյանը: Դասախոսությունը կրում էր «Ինքնության ռեսուրսի իրացումը տագնապը չեզոքացնելու միջոց» խորագիրը: Առցանց հանդիպումը նախաձեռնել է հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը՝ կազմակերպչական աշխատանքներում աջակցությամբ՝ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի։
Ամփոփվեց մայիսի 11-ին Արցախի պետական համալսարանում ՈւԳԸ նախաձեռնությամբ մեկնարկած տարեկան ուսանողական գիտաժողովը, որը նվիրված էր Արցախյան շարժման 35-ամյակին: Գիտաժողովը առկա և հեռավար եղանակով միավորել էր շուրջ 100 պատվիրակի Արցախի պետական, ՀՀ և արտերկրի բուհերից: Գիտաժողովի լիագումար նիստին մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով և լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։ Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով, ներկայացրին ուսանողական կյանքն արտացոլող տեսանյութեր, բեմականացում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։ Ուսանողական խորհրդի նախագահ Ալիսա Շամիրյանի խոսքով՝ «Ուսանողական գարունը» սպասված և ուսանողական կյանքին վառ գույներ հաղորդող միջոցառումներից է։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21