Արցախի պետական համալսարան

Մայիսի 15-ին Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է հանրապետական 12-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ներուժի բացահայտում» խորագրով: ՎՊՀ-ում կայացած գիտաժողովին հեռավար ձևաչափով մասնակցել են ԱրՊՀ 24 ուսանողներ, որոնք զեկուցումներով հանդես են եկել պատմության, իրավագիտության, բանասիրության, տնտեսագիտության, հոգեբանության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնախմբերում։

Ողջույնի խոսքում ԱրՊՀ ՈւԳԸ նախագահ Աշխեն Ասրիյանը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին, նշել է, որ նման գիտաժողովներին մասնակցությունը ամրապնդում է բուհերի միջև համագործակցությունը, նպաստում ուսանողների գիտական մտքի զարգացմանը, ինչպես նաև ձևավորում փորձի փոխանակման մթնոլորտ։
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։