Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ուսանողների համար առցանց դասախոսությամբ հանդես է եկել ճանաչված հոգեբան,հ.գ.թ.,դոցենտ Կարինե Նալչաջյանը: Դասախոսությունը կրում էր «Ինքնության ռեսուրսի իրացումը տագնապը չեզոքացնելու միջոց» խորագիրը: Առցանց հանդիպումը նախաձեռնել է հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը՝ կազմակերպչական աշխատանքներում աջակցությամբ՝ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի։

Դասախոսության ընթացքում բանախոսը արժևորել է ինքնության ճանաչման,հայրենաճանաչման, ինքնության առանձին բաղադրիչների դերը՝ տագնապը և չհիմնավորված վախերը հաղթահարելու գործում:
«Ես-ը ուժեղանում է մենք-ի հաշվին, մենքը՝ ես-երի հաշվին,-նշել է բանախոսը,-ըստ որում՝ մենքը ուժեղանում է միասնության, համազգային խնդրի ձևակերպման, գիտակցման և լուծման կոնկրետ քայլերի շնորհիվ»:
Ինչպե՞ս իրացնել ազգային ներքին ռեսուրսները, ինչպե՞ս կուլ չտալ հիբրիդային պատերազմի նետած խայծերը, ինչպե՞ս գործել ի հեճուկս թշնամու: Այս և այլ հարցադրումների շրջանակում ամփոփվել է բանախոսության թեման: