Արցախի պետական համալսարան
Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով և լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։
Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով, ներկայացրին ուսանողական կյանքն արտացոլող տեսանյութեր, բեմականացում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։
Ուսանողական խորհրդի նախագահ Ալիսա Շամիրյանի խոսքով՝ «Ուսանողական գարունը» սպասված և ուսանողական կյանքին վառ գույներ հաղորդող միջոցառումներից է։
 
Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ջանքեր չի խնայել՝ միջոցառման կազմակերպման համար, որպեսզի մշակութային միջոցառման շնորհիվ կենսական ու լավատեսական լիցքեր հաղորդեն ուսանողներին մեր երկրի համար դժվարին ու բարդ ժամանակաշրջանում:
 
«Սա այն կարևոր միջոցառումներից է, որ նպաստում է ուսանողների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, հաղորդում դրական ու ապրեցնող լիցքեր, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում բացահայտել ուսանողների ստեղծագործական կարողությունները», -նշել է Ալիսան:
 
Ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը, գոհունակություն հայտնելով միջոցառումից,
շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակից ուսանողներին և կազմակերպիչներին։