Արցախի պետական համալսարան

Ամփոփվեց մայիսի 11-ին Արցախի պետական համալսարանում ՈւԳԸ նախաձեռնությամբ մեկնարկած տարեկան ուսանողական գիտաժողովը, որը նվիրված էր Արցախյան շարժման 35-ամյակին:
Գիտաժողովը առկա և հեռավար եղանակով միավորել էր շուրջ 100 պատվիրակի Արցախի պետական, ՀՀ և արտերկրի բուհերից: Գիտաժողովի լիագումար նիստին մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Գիտաժողովի լիագումար նիստից հետո աշխատանքները շարունակվել են մասնախմբերում՝ գիտական տարբեր ուղղություններով:
Մասնախմբային աշխատանքներից հետո ամփոփվել են արդյունքները՝ արձանագրելով ձեռքբերումները, խնդիրները, նախանշվել անելիքները:
Գիտաժողովը հնարավորություն տվեց ուսանողներին զարգացնելու և ամրապնդելու իրենց հետազոտական հմտությունները, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները:
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով գիտաժողովի դերն ու նշանակությունը, շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ գիտաժողովին մասնակցած ուսանողներին խրախուսելով հավաստագրերով ու գրքերով: