Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ-ում մայիսի 15-ից մեկնարկել է գարնանային կիսամյակի երկրորդ փուլի ընթացիկ ստուգումների շրջանը:
Ուսանողներն իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների, համապատասախան կանոնակարգերի մասին, այդ թվում նաև` քննասենյակի կարգապահական, բողոքարկման կանոններին:
ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի աշխատակիցները, նախքան քննությունների մեկնարկը, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ուսանողներին տեղեկացրել են քննությունների անցկացման կարգի, ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին:
Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի կողմից վերահսկվում են դասախոսների կողմից թեստերի մուտքագրման ընթացքն ու ամբիոնների հետ համատեղ նաև՝ դրանց որակը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում տեխնիկական աջակցություն:
ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտորի անմիջական վերահսկողությամբ պարբերաբար թարմացվում են թեստերը, ենթարկվում փորձաքննության:
«Ստուգումներն անցնում են բնականոն հունով: Առայժմ էական խնդիրներ ու խոչընդոտներ չեն արձանագրվել: Աշխատանքները կազմակերպում ենք՝ հաշվի առնելով հովհարային անջատումների ժամանակացույցը»,-նշել է ՈւԳՎ բաժնի պետ Գոհար Գասպարյանը:
Առկա բաժնի ուսանողների համար քննաշրջանը կտևի մինչև մայիսի 26-ը: