Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Կանանց դերը պատմության մեջ» խորագրով քննարկում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին։ Քննարկման մասնակից բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են հայ կնոջ դերը պատմության տարբեր շրջաններում։
Ամփոփվել են մարտի 30-ին ԱրՊՀ-ում բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ «Մաթեմատիկա» առարկայից տեղի ունեցած օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել է հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտ։ Ապրիլի 6-ին ԱրՊՀ-ում կայացել է պարգևատրման արարողություն, որի ընթացքում պատվոգրեր, գրքեր և խորհրդանշական նվերներ են հանձնվել մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին:
Ապրիլի 5-ին, Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրի տարածքում Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռազմահայրենասիրական երիտասարդական շարժման նախաձեռնությամբ Մեծ Հայրենականի հայ հերոսներին նվիրված ծառատունկ է կազմակերպվել։
Ապրիլի 5-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Գայանե Հովսեփյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված ռուս գրականության ականավոր դեմքերից մեկին՝ Մարինա Ցվետաևային և, առհասարակ, ռուսական խոսքին։
Ապրիլի 4-ին ԱՀ նախագահի խորհրդական, ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը Արցախի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ադրբեջանի կրթական համակարգը» թեմայով: 2010 թվականից Լ. Ղարախանյանն սկսել է ուսումնասիրել Ադրբեջանի բանահյուսական արժեքները,այնուհետև՝ մամուլը, առանձին նյութեր, և եկել այն համոզման, որ սերնդի տարբեր տարիքային խմբերի հետ տարվում է համակարգված կոնկրետ աշխատանք:
Մարտի 30-ին լրացավ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վաստակաշատ դասախոս, տ.գ.թ., դոցենտ Իրինա Հովիկի Իշխանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը: Մեծ է Իրինա Իշխանյանի ավանդը Արցախի պետական համալսարանում տնտեսագիտություն մասնագիտության կայացման և մասնագետներ թողարկելու գործում:
Մարտի 29-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը և «ԼՂՀ ռուսական համայնք» հասարակական կազմակերպությունը Ստեփանակերտում կազմակերպել են «Ռուսաց լեզվի դասավանդումը Արցախի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան, որը վերաբերում էր հայկական դպրոցում ռուսաց լեզվի դասավանդման և մանկավարժական փորձի տարածման հիմնախնդիրներին:
Մարտի 30-ին ԱրՊՀ-ում բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Մաթեմատիկա» առարկայից, որին մասնակցել է հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտ։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, ԵՊՀ ՈւԳԸ և «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվել է «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադա, որին հեռավար տարբերակով մասնացել են նաև ԱրՊՀ ուսանողուհիներ Մերի Դանիելյանը և Գոհար Հայրապետյանը։
Արցախի պետական համալսարանում քննաշրջան է։ Երկրորդ կիսամյակի առաջին փուլի ստուգումները մեկնարկել են մարտի 20-ից և կտևեն մինչև մարտի 31-ը։ Ուսումնական գործընթացի վերահսկման բաժինը համակարգչային եղանակով ստուգումներն անցկացնելու աշխատանքները կազմակերպում է արդյունավետ՝ հաշվի առնելով հովհարային անջատումների գրաֆիկը և դասագործընթացին չխանագարելու հանգամանքը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21