Արցախի պետական համալսարան
Ամփոփվել են մարտի 30-ին ԱրՊՀ-ում բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ «Մաթեմատիկա» առարկայից տեղի ունեցած օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել է հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտ։
Ապրիլի 6-ին ԱրՊՀ-ում կայացել է պարգևատրման արարողություն, որի ընթացքում պատվոգրեր, գրքեր և խորհրդանշական նվերներ են հանձնվել մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին:
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ. Գայանե Պետրոսյանը, շնորհավորել է աշակերտներին՝ օլիմպիադայում գոհացուցիչ արդյունքներ արձանագրելու համար և հույս հայտնել, որ աշակերտները մասնագիտական կողմնորոշման հարցում և բարձրագույն կրթություն ստանալու համար կընտրեն Արցախի պետական համալսարանը՝ համալրելով ԱրՊՀ ուսանողների շարքերը:
Բնագիտական ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը ևս շնորհավորել է մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին, աշակերտներին և նրանց դասավանդող ուսուցիչներին:
Օլիմպիադայի արդյունքները՝ ստորև
9-10-րդ դասարաններ՝
1-ին տեղ-Հարությունյան Մարիամ Արայիկի, «Արցախի Անանիա Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր, 10-րդ դասարան:
2-րդ տեղ- Լալայան Աննա Գնելի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 10-րդ դասարան:
3-րդ տեղ-Գալստյան Սամվել Դավիթի, «Արցախի Անանիա Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր, 10-րդ դասարան:
11-12-րդ դասարաններ՝
1-ին տեղ- Սահակյան Արսեն Դավիթի, Մարտակերտի Վլ.Բալայանի անվ. թիվ 1 դպրոց, 12-րդ դասարան:
2-րդ տեղ-Ղազիյան Լևոն Պավելի- ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 11-րդ դասարան:
3-րդ տեղ-Հովհաննիսյան Արշակ Մհերի, Մարտակերտի Վլ.Բալայանի անվ. թիվ 1 դպրոց, 12-րդ դասարան: