Արցախի պետական համալսարան

Ապրիլի 5-ին, Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրի տարածքում Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռազմահայրենասիրական երիտասարդական շարժման նախաձեռնությամբ Մեծ Հայրենականի հայ հերոսներին նվիրված ծառատունկ է կազմակերպվել։

 
Միջոցառմանը 106 ծառ է տնկվել՝ խորհրդանշելով Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների թիվը:
Նախաձեռնությանը միացել են Արցախի «Ռուսական համայնք» հասարակական կազմակերպությունը, Արցախի բուհերի ուսանողները։
Արցախի պետական համալսարանի տասնյակ ուսանողներ մասնակցել են ծառատունկին։