Արցախի պետական համալսարան

Ապրիլի 5-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Գայանե Հովսեփյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված ռուս գրականության ականավոր դեմքերից մեկին՝ Մարինա Ցվետաևային և, առհասարակ, ռուսական խոսքին։

Միջոցառման առաջին մասում ուսանողները ներկայացրել են տեղեկություններ Մ. Ցվետաևայի կենսագրությունից ու գրական գործունեությունից, հանդես եկել ասմունքով ու երաժշտական կատարումներով գրողի ստեղծագործություններից։
Միջոցառման երկրորդ մասը ինտելեկտուալ խաղ էր ուսանողների միջև, թիմերը մրցում էին միմյանց հետ ռուսաց լեզվից ունեցած իրենց գիտելիքներով։
Միջոցառման նախաձեռնող Գայանե Հովսեփյանը, կարևորելով միջոցառման նշանակությունը հատկապես շրջափակման պայմաններում, նշել է, որ այն նպատակ ուներ զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները, ստեղծագործական կարողությունները, նպաստել թիմային աշխատանքի և մտածողության զարգացմանը։
Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին և մասնակիցներին՝ կարևորելով նման միջոցառումների դերը ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից և պատվոգրերով պարգևատրել ինտելեկտուալ խաղում հաղթած թիմերին։