Արցախի պետական համալսարան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, ԵՊՀ ՈւԳԸ և «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվել է «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադա, որին հեռավար տարբերակով մասնացել են նաև ԱրՊՀ ուսանողուհիներ Մերի Դանիելյանը և Գոհար Հայրապետյանը։

 
Ուսանողները «Աշխարհաբարից գրաբար թարգմանություն» անվանակարգում գրավել են 3֊րդ հորիզոնականը և պարգևատրվել հավաստագրերով, դրամական պարգևով ու գրքերով։
Ուսանողների խոսքով, նման միջոցառումներին Արցախի մասնակցությունը անչափ կարևոր է, քանի որ, չնայած գտնվելով շրջափակման պայմաններում, հնարավորություն ունեն անմասն չմնալու մայր հայրենիքում կազմակերպվող մրցույթներից և միջոցառումներից։