Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Կանանց դերը պատմության մեջ» խորագրով քննարկում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին։
Քննարկման մասնակից բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են հայ կնոջ դերը պատմության տարբեր շրջաններում։
Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը շնորհավորել է կանանց և աղջիկներին տոնի առթիվ՝ հորդորելով երբեք չընկրկել դժվարությունների առջև։
Պ.գ.թ., դոցենտ Իսկուհի Ավանեսյանը ներկայացրեց հայ կնոջ դերը Արցախյան շարժման և առաջին պատերազմի տարիներին։ Ըստ նրա գիտական ուսումնասիրության՝ հայ կնոջ համար պատերազմին մասնակցելու հիմնական երեք ուղղորդիչներն էին հայրենասիրությունը, վրեժխնդրությունը, ընտանիքի անդամի կողքին գտնվելը։
Շնորհավորելով ուսանողներին՝ նա հորդորել է արժևորել հայ կնոջ դերը։
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին և շնորհավորել ներկաներին տոնի առթիվ։