Արցախի պետական համալսարան
Մայիսի 8-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Արիության դաս՝ նվիրված Մայիսյան եռատոնին, որը վարում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սերգեյ Առստամյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ ընդգծելով պատմության ընթացքում հայ ժողովրդի ունեցած հաղթանակների արժևորումը և սերունդներին այդ դասերով առաջնորդելու անհրաժեշտությունը. «Օրը լի է և՛ գեղեցիկ հիշողություններով, և՛ հպարտությամբ, և՛ կորստի ցավով: Թյուր է այն կարծիքը, որ մայիսի 9-ը այլևս տոն չէ: Մայիսի 9-ի հաղթանակների շնորհիվ է, որ այսօր մենք կանք, Արցախը ապրում է, և և մենք ապրում ենք Արցախում»:
2020թ. 44-օրյա պատերազմից հետո մայիսյան եռատոնի խորհուրդն այլ ընկալում ունի։ Հաղթանակներ խորհրդանշող օրը դիմավորում ենք կորստի ցավը կրծքում սեղմած, մեր հայրենիքում ապրելու և արարելու անկոտրում կամքը՝ բռունցք դարձրած։ Մայիսյան եռատոնի խորհուրդը նաև դաս է ամփոփում իր մեջ՝ ուղղված սերունդներին։ Այդ դասն էր ԱրՊՀ-ում միջոցառմամբ միավորել ուսանողներին, դասախոսներին, հրավիրվածներին՝ նախաձեռնությամբ ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանի։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ արցախյան պատերազմներում անմահացած քաջորդիների։
ԱրՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները հաճախ են կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ՝ իրենց մասնագիտական տեսական գիտելիքները կիրառելով գործնականում։ Մայիսի 6-ին «Հոգեբանություն» առաջին կուրսի ուսանողները, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Ռոզալյա Հարությունյանի նախաձեռնությամբ, կազմակերպել են միջոցառում «Մարդու դեմքի մասերի և ձեռագրի հոգեբանական վերլուծություն» խորագրով։ Ուսանողները տեսասահիկներով ներկայացրել են մարդու դեմքի, ճակատի, աչքերի, հոնքերի, քթի և բերանի ձևերը և դրանց հոգեբանական վերլուծությունը ֆիզիոգնոստիկայի տեսակետից։
Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած խնդիրները՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ և ԱրՊՀ աջակցությամբ այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հայկական մշակութային արժեքները օկուպացված տարածքներում և մարտահրավերները» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին Արցախում գործող բուհերի ուսանողներ և ավագ դպրոցների աշակերտներ։
Հաղթահարելով շրջափակման հետևանքով ստեղծված խոչընդոտները՝ Արցախի պետական համալսարանում շարունակվում է ուսումնական գործընթացը բնականոն հունով ընթանալ։ Ի թիվս գիտական, կրթական և այլ ուղղվածության միջոցառումների՝ այս օրերին ԱրՊՀ-ում անց է կացվում նաև ուսանողների ամենասիրելի միջոցառումներից մեկը՝ «Ուսանողական գարուն» փառատոնը։
Համալսարանական կյանքի ավանդական ամենամյա միջոցառումներից էին «Ուսանողական գարուն» փառատոները, որոնց ընթացքում ֆակուլտետները միմյանց հետ մրցում էին լավագույնը ճանաչվելու համար։ Պատերազմից հետո առաջին անգամ բուհում այս տարի մեկնարկեց «Ուսանողական գարուն» փառատոնը։ Փառատոնի նպատակն է համալսարանում գրական-գեղարվեստական, մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և գեղագիտական ճաշակի խթանումը։
Ուսումնական գործընթացում ուսանողների ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար ԱրՊՀ «Իրավագիտություն» կրթական ծրագրի դեպքում արդեն ավանդույթ է դարձել դատախաղերի կազմակերպումը։ ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանողների հետ մայիսի 4-ին կազմակերպել է «Աշխատանքային վեճ շրջափակման պայմաններում» թեմայով դատախաղ, որին հրավիրված էին Արցախի Հանրապետության դատական համակարգի դատավորներ, ԱրՊՀ ղեկավար կազմը, իրավունքի ամբիոնի դասախոսներ և ուսանողներ տարբեր մասնագիտություններից։
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերով բաժնի և ԱրՊՀ համատեղ նախաձեռնությամբ մայիսի 4-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել տեղեկատվական անվտանգության թեմային նվիրված միջոցառում, որին հրավիրված էին Արցախի բուհերի ուսանողներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ։
Մայիսի 3-ին Արցախի պետական համալսարան է այցելել Արցախի հերոս, ռազմական և քաղաքական գործիչ, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում ամփոփվել են ավարտական խմբերի փորձուսուցման արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, փորձուսուցման ղեկավարներ, փորձուսուցման բաժնի աշխատակիցներ, ուսանողներ: Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները հաջորդաբար ներկայացրել են փորձուսուցման յուրաքանչյուր վայրում ստացած արդյունքները, հնարավորությունները, բարձրաձայնել խնդիրներ և կատարել առաջարկություններ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21