Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում ամփոփվել են ավարտական խմբերի փորձուսուցման արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, փորձուսուցման ղեկավարներ, փորձուսուցման բաժնի աշխատակիցներ, ուսանողներ:
Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները հաջորդաբար ներկայացրել են փորձուսուցման յուրաքանչյուր վայրում ստացած արդյունքները, հնարավորությունները, բարձրաձայնել խնդիրներ և կատարել առաջարկություններ:
«Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողները փորձուսուցման արդյունքները համակարգել են տեսահոլովակի ձևով և ներկայացրել իրենց պրակտիկ այցելությունները Արցախում գործող ԶԼՄ-ի խմբագրություններ:
Ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը կարևորել է փորձուսուցման արդյունքների նման ձևով ամփոփումը, ինչը հնարավորություն է տալիս վեր հանելու առկա խնդիրները և նախանշելու լուծման ուղիները։
Փորձուսուցման ղեկավարները գոհունակություն են հայտնել ուսանողների տեսական պատրաստվածության մակարդակից, շնորհակալություն հայտնել փորձուսուցումը կազմակերպած հաստատությունների պատասխանատուներին՝ փորձուսուցումն արդյունավետ անցկացնելու համար։
Փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանն իր խոսքում փորձուսուցումը համարել է արդյունավետ՝ փորձուսուցման արդյունքները նման ձևաչափով ամփոփելու վերաբերյալ գոհունակություն արտահայտելով։