Արցախի պետական համալսարան
Համալսարանական կյանքի ավանդական ամենամյա միջոցառումներից էին «Ուսանողական գարուն» փառատոները, որոնց ընթացքում ֆակուլտետները միմյանց հետ մրցում էին լավագույնը ճանաչվելու համար։
Պատերազմից հետո առաջին անգամ բուհում այս տարի մեկնարկեց «Ուսանողական գարուն» փառատոնը։
Փառատոնի նպատակն է համալսարանում գրական-գեղարվեստական, մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և գեղագիտական ճաշակի խթանումը։
Մայիսի 4-ին «Ուսանողական գարուն»-ը ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետում էր։ Ուսանողները հանդես եկան մշակութային համարներով՝ երգ, պար, ասմունք, հումորային ելույթներ։
Դեկան Շահեն Այդինյանը, ամփոփելով միջոցառումը, կարևորեց ուսումնական գործընթացը մշակութային նման միջոցառումներով ակտիվացնելն ու ուսանողական կյանքին նոր գույներ հաղորդելը։
Նման միջոցառումներ կկազմակերպվեն նաև մյուս ֆակուլտետներում։