Արցախի պետական համալսարան

Մայիսի 3-ին Արցախի պետական համալսարան է այցելել Արցախի հերոս, ռազմական և քաղաքական գործիչ, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

Նախքան հանդիպման մեկնարկը՝ հարգանքի տուրք է մատուցվել ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժի ճամփորդ դարձած ԱրՊՀ ուսանողների՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
 
Համալսարանականների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հանդես է եկել բանախոսությամբ, ներկայացրել երկրում ստեղծված իրավիճակը, ծառացած խնդիրները և առկա խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսակետն ու ուղիները: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին: