Արցախի պետական համալսարան

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերով բաժնի և ԱրՊՀ համատեղ նախաձեռնությամբ մայիսի 4-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել տեղեկատվական անվտանգության թեմային նվիրված միջոցառում, որին հրավիրված էին Արցախի բուհերի ուսանողներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ։

Ողջունելով ներկաներին՝ թեմայի արդիականությունը կարևորել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ ընդգծելով հասարակության մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։
ԱրՊՀ ուսանողները հանդես են եկել զեկուցումներով՝ թեման ներկայացնելով լրագրության, հոգեբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից։
«Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողուհի Անժելա Շահանցը հանդես եկավ «Տեղեկատվական պատերազմի արտացոլումը մեդիայում» թեմայով, «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողներ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Հոգեբանական ներգործություն», Արևիկ Աբրահամյանը՝ «Հոգեբանական տեղեկատվական պատերազմ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսանողները՝ «Հաքերային պայքար» թեմաներով զեկուցումներով։ Զեկուցումներից հետո ծավալվել է քննարկում։