Արցախի պետական համալսարան

Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են հավաստագրերով և գրքերով։ Նման միջոցառումների կազմակերպումը ամրապնդում է բուհ-դպրոց համագործակցությունը, ինչպես նաև աշակերտների շրջանում մեծացնում առարկայի հանդեպ հետաքրքրությունն ու օգնում նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։

 
«Այսօր շրջափակման պայմաններում մասնակցել օլիմպիադային և մրցանակային տեղեր զբաղեցնել` գնահատելի երևույթ է, որ բնորոշ է արցախցիներիս։ Պատմությունը պետք է լավ ուսումնասիրել ու դասեր քաղելով՝ զերծ մնալ նոր սխալներից։ Այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն է։
Շնորհակալ եմ բոլորից ակտիվություն ապահովելու համար, շնորհակալ եմ ձեր ուսուցիչներից, ովքեր կարողացան պատմական շրջադարձային պահերին վառ պահել ձեր հայրենասիրական ոգին և սերմանել նվիրվածություն հայրենի պատմության նկատմամբ։
Շնորհակալ եմ այն տնօրեններին, ովքեր աջակցում են պատմության ուսուցիչներին ու աշակերտներին հայրենիքի նկատմամբ սերն ու նվիիվածությունը վեհ պահելու համար»,-շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին՝ ասել է օլիմպիադայի նախաձեռնող, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը: