
Ամփոփվել են հունվարի 28-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Հայոց պատմություն» առարկայից կազմակերպված օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների վեց տասնյակից ավելի աշակերտներ:
01 Փետրվար 2022

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպում է ունեցել ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, գնդապետ Սուրեն Սարումյանը և հանդես եկել դասախոսությամբ:
Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ վերջին զարգացումներից հետո գուցե դժվար է արտաբերել «Բանակի տոն» արտահայտությունը, բայց Բանակի օր հաստատ պետք է նշել՝ տեղի ունեցածը վերլուծելու, մտածելու և առաջ շարժվելու շարժառիթներով:
28 Հունվար 2022

Հունվարի 28-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից: Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների վեց տասնյակից ավելի աշակերտներ:
28 Հունվար 2022

Հարգելի՛ Նվեր Ալբերտի
Շնորհավորում եմ Ձեզ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ: Այս բարդ ու դժվար շրջանում որևէ կառույցի ղեկավարի պաշտոն ստանձնելը նախ և առաջ առաքելություն և ծառայություն է մեր հայրենիքին ու ժողովրդին: Համոզված եմ, որ Ձեր անցած ճանապարհը, մարդկային որակներն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կրթական կյանքը զարգացնելուն, պատերազմի պատճառով կորսված բնականոն ռիթմը վերականգնելուն:
26 Հունվար 2022

Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված ուսումնական գործունեության օրացույցի՝ հունվարի 20-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել են հեռակա ուսուցման համակարգի մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
20 Հունվար 2022

Հունվարի 19-ին բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Հայ գրականության պատմություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսումնական պլանում ներառված «Քննադատության վարպետություն» դասընթացի շրջանակում: Գիտական սեմինարի ընթացքում «Հայ գրականության պատմություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրել են իրենց ինքնուրույն հետազոտական աշխատանքները՝ «Միֆաքննադատության մեթոդաբանությունը հայ գրականության մեջ», «Հեթանոսական շարժումը և Դանիել Վարուժանը» (Սոնա Մուսայելյան), «Գրական երկի վերլուծության սկզբունքները», «Դավիթ Պետրոսյանի քննահամակարգը» (Լիլիթ Հովհաննիսյան), «Պողոս Մակինցյանի քննահամակարգը», «Սևակ Արզումանյանի քննադատական դաշտը» (Գայանե Հարությունյան) թեմաներով:
19 Հունվար 2022

Հունվարի 12-ին հեռակա ուսուցման համակարգի մի խումբ ուսանողների հետ հանդիպել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:
Վ. Յարամիշյանը ուսանողների հետ քննարկել է հեռակա ուսուցման գործընթացի, ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնավար կառույցներին անդամակցելու, համալսարանի կառավարմանը մասնակցելու, համալսարանական կյանքի և հարակից այլ ուղղությունների հետ կապված մի շարք հարցեր:
13 Հունվար 2022

ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման
Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝
1) փոխհատուցում տրվում է.
ա. առկա ուսուցման վճարովի համակարգի 1-ին ն 2-րդ կուրսերում սովորող ուսանողներին,
բ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 3-րդ, 4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներին,
գ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին,
դ. ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին,
ե. եթե ուսանողը առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից և սովորել է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության առկա ուսուցման համակարգում առնվազն մեկ կիսամյակ,
զ. եթե ուսանողը բարձրագույն ոաումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը և սովորել է տվյալ մասնագիտությամբ առնվազն մեկ կիսամյակ,
Է. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 4-ի N 859-Ա որոշմամբ հաստատված պիլոտային ծրագրով որոշ մասնագիտությունների գծով սովորող ուսանողներին՝ կիսամյակային դրական արդյունքների հիման վրա,
ը. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված, Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորողներին` ուսման վարձի 100 տոկոսի, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողներին՝ 50 տոկոսի չափով,
թ. հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունված պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերազանցությամբ ավարտած շրջանավարտ ուսանողներին` 100 տոկոսի, մնացածներին՝ 50 տոկոսի չափով, իսկ առկա ուսուցման համակարգ առանց ակադեմիական պարտքերի տեղափոխված 15 և բարձր տարեկան միջին որակական գնահատական ապահոված ուսանողը՝ 100 տոկոսի չափով,
ժ. պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների ծնողներին՝ 100 տոկոսի, հեռակա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների այրիներին, զավակներին և ծնողներին՝ 50 տոկոսի, Արցախյան պատերազմների 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ ուսանողներին՝ 100 տոկոսի չափով.
2) փոխհատուցումը դադարեցվում է կամ չի տրվում, եթե ուսանողը.
ա. փոխատեղման արդյունքում վճարովի ուսուցման համակարգից տեղափոխվել է անվճար ուսուցման համակարգ,
բ. հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից,
գ. հեռացվել է (ազատվել է) և վերականգնվել է ուսումը շարունակելու նպատակով,
դ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,
ե. բարձրագույն ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը՝ բացառությամբ :«081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա». «084101.01.6 Անասնաբուժություն», «071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ», «01140124.6 Կենսաբանություն և քիմիա», «01401.25.6 Մաթեմատիկա և ֆիզիկա», «011401.04.6 Ֆիզիկա» և «011401.02.6 Քիմիա» մասնագիտությունների, ինչպես նաև այն ուսանողների, ովքեր վերադարձել են ակադեմիական արձակուրդից և տեղափոխվել հարակից կրթական այլ ծրագիր իրենց ուսանած կրթական ծրագրի՝ համապատասխան խմբի բացակայության պատճառով,
զ. տվյալ կիսամյակում առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից,
է. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,
ը. ստանում է երկրորդ մասնագիտություն,
թ. ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 66 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 910-Ն որոշումներով սահմանված խմբերում,
ժ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից:
12 Հունվար 2022

Համաձայն ԱրՊՀ գիտխորհրդի կողմից հաստատված 2021-2022 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները մեկնարկել են հունվարի 10-ից և կտևեն երեք շաբաթ, իսկ 4-րդ շաբաթը քննաշրջան է, որի ընթացքում կկազմակերպվեն ստուգումները։
Բանասիրական, մանկավարժության և սպորտի, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում պարապմունքները կազմակերպվում են 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետներում` 2-րդ հերթով:
11 Հունվար 2022

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ․
Պատմություն է դառնում մաքառումներով լեցուն, մեր հայրենիքում արժանապատվորեն ապրելու և հայեցի կյանքի շարունակականություն ապահովելու համար պայքարի ևս մեկ տարի։ Այո, պայքար բոլոր ուղղություններում, պայքար՝ ավերվածը կառուցելու, կորցրածը վերագտնելու, հաշմվածը վերականգնելու, փշրվածը նորոգելու, ունեցածը զարգացնելու ու կատարելագործելու համար ․․․
30 Դեկտեմբեր 2021