Արցախի պետական համալսարան

Հունիսի 28-ին տեղի ունեցավ ԱրՊՀ իրավաբանական կլինիկայում դասընթացն ավարտած ուսանողների հավաստագրերի շնորհման արարողությունը։ Ներկա էին ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, իրավունքի ամբիոնի վարիչ Տաթև Գևորգյանը, կլինիկայի համակարգող Լիանա Մայիլյանը և կլինիկայի փաստաբան Աշոտ Ապրեսյանը, ովքեր շնորհավորել են ուսանողներին դասընթացը հաջողությամբ ավարտելու առթիվ՝ մաղթելով նրանց կլինիկայում ստացած պրակտիկ գիտելիքները հաջողությամբ ծառայեցնել իրենց մասնագիտությանը, միշտ վեր դասել մարդկային բարձր արժեքները և գործել ու արարել հայրենիքում` խաղաղ երկնքի ներքո։

«Հավաստագրերը տրվել են Ամերիկայի հայ փաստաբանների միության կողմից։ Հատուկ շնորհակալություն նրանց` մշտապես իրավաբանական կլինիկայի կողքին լինելու և մեր ուսանողներին աջակցելու համար»,- նշել է Տ. Գևորգյանը՝ կարևորելով կլինիկայի նշանակությունն ու անհրաժեշտությունը ուսանողներին պրակտիկ գիտելիքներ փոխանցելու գործում։